воскресенье, 21 июня 2009 г.

Жил был мальчик.Жил он весело и беззаботно,пока не повстречал солнца и не влюбился.Растояние между ними было большое,но это им не мешало быть лучшими друзьами.Минуты без солнца мальчику казались вечными,и он с нетерпением ждал когда же поменяется темная ночь на день, светящийся от солнечных лучей.И вот однажды утром мальчик проснувшиь не увидел солнца в небе.Он беспокоится за нее и идет на поиски.На встречу выходит белая ворона.Мальчик спрашивает не видела ли она солнца,Ворона говорит нет,но она сможет помочь ему найти Солнце.Они летели,летели долго и наконец дошли в одно местечко.Мальчик с ужасом посматрел на тонувшее солнце в глубоком море.Он незадумавшись о последствиях кинулся в море и оказался в обятиях солнышка.И вот сбылась его заветная мечта-обнять солнце.Мальчик почувсвовал в себе всю глубину моря и энергию солнца.Через мгновение они оказались высоко в небе и заменили друг друга,и с этого дня солнце освещает день,а луна-ночь.

суббота, 20 июня 2009 г.

. . .

Սպիտակ անէություն . . .
Փոքրիկը նստած էր գետնին. . .
Գետնին դրված էին տարբեր չափսի վրձիններ,ջուր ու ներկերի ամաններ`լցված աշխարհի ամենագունեղ ներկերով:Փոքրիկը վերցրեց վրձինը թաթախեց ջրով լի բաժակի մեջ ու մի փոքր մտածելուց հետո,վերցնելով կապույտ ներկը,սկսեց նկարել երկինքը:
-Մու՜գ է,-հանկարծ բացականչեց նա:
Ձեռքը տարավ դեպի ջրով լի բաժակը,վրձինը թաթախեց մեջը ու սկեց կապույտ գույնով ներկված տարածությունը դարձնել երկնագույն`շատ թաց վրձինով սկեսց բացացնել երկինքը:
-Այ սա ուրիշ բան,-բացականչեց նա,-կարծես թե ստացվում է:Բա արև՞ս:
Մի պահ կանգ առավ...սակայն մի քանի վայրկյան անց նույն ժրաջանությամբ շարունակեց սկսված գործը:Մանուշակագույն ներկով ներկեց իր իսկ նկարած երեք արևները,իսկ արևներից յուրաքանչյուրի շուրջը նկարեց դեղին լույս,որը ողողեց ամողջ աշխարհը լույսով ու էներգիայով:
Արևը նկարելուն հաջորդեց կանաչ տարածությունը. . .իսկ հետո նա վերձրեց կարմիր գույը ու սկսեց նկարել շատ խոշոր ելակներ . . .
Հանկարծ լիակատար լռությունը խախտեղ մի հազ,պտտվեց ձախ`տեսնելով մի ծերուկի,որը խեղճ հայացքով նայում էր իրեն:
-Հե՛յ ծերուկ...ո՞վ ես,մոտեցիր ինձ..
-Բբբաարև փոքրիկ:Ես մոլորվել եմ:
-Իսկ որտե՞ղ ես դու ապրում:
-Ես՞,չգիտեմ..ես ոչինչ չունեմ,ես տուն չունեմ,փող չունեմ,ընտանիք չունեմ..ես դժբախտ եմ:
-Դժբա՞խտ,իսկ ի՞նչ է դժբախտը,ծերու՛կ:
-Է՜հ փոքրիկս...դժբախտությունը ...դժբախտությունը շատ նման է երջանկությանը,սակայն մի տարբերությամբ.երջանկությունը կարճատև է,իսկ դժբախտությունը դարեր անգամ կարող է տևել....
-Ոչինչ չհասկացա..
-Կհասկանաս փոքրիկս,կհասկանաս:Իսկ ի՞նչ ես անում այստեղ,այս ուշ ժամին:
-Ստեղծում եմ..,-քթի տակ շշնջաց ու շարունակեց գործը:
-Ի՞նչ ես ստեղծում:
-Ստեղծում եմ իմ աշխարհը,իմ սեփական աշխարհը:Իսկ կպատմե՞ս քո աշխարհի մասին:
Հանկարծ ծերուկը ցնցվեց..նա չէր ակնկալում նման պատասխան:Նա երբևէ չէր մտածել դրա մասին:Նա չգիտեր`ինչ պատասխանեի փոքրիկին:
-Իսկ ի՞նչ ես ցանկանում ստեղծել քո աշխարհում:
-Կստեղծեմ կտեսնես:Իսկ չե՞ս պատմի քո աշխարհի մասին:
Ծերուկն անելանելի դրության մեջ հայտնվեց:Լռեց..փոքրիկն էլ չանդրադարձավ իր հարցին, որովհետև տարված էր իր աշխարհով:
Ելակների դաշտն ավարտելուց հետո նա նկարեց մի վրան,որտեղ նա պետք է գիշերեր,իսկ մի փոքր հեռու նկարեց մի բլուր,բլուրի վրա մի բարակ ծառ,բլուրի այն կողմում նկարեց մանուշակներով լի դաշտ,իսկ դաշտում նկարեց երկու տղամարդ..երկուսն էլ կիթառ էին նվագում..մեկը կլոր ակնոցով էր,մյուսն էլ ձախ ձեռքով էր նվագում:Նրանք էին ապահովում աշխարհի գույնն ու երանգները իրենց երգերով:
Ծերուկը լուռ նստած հետևում էր փոքրիկին:Նա ապշած էր...
Երբ փոքրիկը վերջացրեղ իր աշխատանքը,նա նկարեց մի դարակ որտեղ էլ թաքցրեց ներկերն ու վրձինները`ջրով լի բաժակով:Նա նստեց իր իսկ ստեղծած խոտերի մեջ ու հեռվից բղավեց.
-Հեե՜յ,ծերու՜կ,հավանու՞մ ես:
-Այո փոքրիկս հավանում եմ..
Հանկարծ նրա դեմքին ժպիտ արթնացավ:Անսպասելիորեն փոքրիկին ձեռքով արեց ու պտտվեց,որ գնա:
-Ծերուկ,այդ ու՞ր:
-Գնում եմ ստեղծեմ իմ աշխարհը: