суббота, 11 июля 2009 г.

. . . . . օրագիրը:

Վերջերս զբոսնում էի ծովափում:էնքան գեղեցիկ էր ծովը,էնքան կապույտ,էնքան զգույշ ու ահաբեկող:Զմայլվում էի ծովով,զգում ավազի հատիկները ոտքերիս վրա,զգում էի,թե ինչպես է նա խոսում հետս:
Հանկարծ ոտքս մի կոշտ բանի դիպավ,գլուխս իջեցրեցի ու մի արկղ տեսա:Հետաքրքրությունս բավարարելու համար միանգամից բացեցի մամռապատ արկղը:Հետաքրքիր էր,արկղի մեջ մի թրջված ածուխ էր ու խոնավ տղթերի կապոց:Հարմարավետ տեղավորվեցի ավազին ու սկսեցի հետաքրքրությամբ կարդալ:
Չգիտեմ`ինչպես կոչեմ այս պատմվածքս,գուցե վերջում կարողանամ մի բան մտածել:
28 մայիսի 2018թ.
Այսօր ընկերացել եմ մի գեղեցիկ աղջկա հետ,նա շատ բարի է ու ինձ շատ է սիրում,համոզված եմ:Նա եկել է հեռվից սակայն ինձ թվում է,որ մենք միասին կլինինենք,հավերժ:Նա ինձ լիքը ծաղիկներ է նվիրում,ամեն օր:Նա ինձ համար մի ծառ է տնկել,ես սիրում եմ բնությունը,այն միշտ կարողանում է այնպես անել,որ ես կարողանամ շնչել մաքուր օդ ու նայեմ գեղեցիկ ծաղիկներին:
21 մայիսի 2018թ.
Գարունն արդեն վերջանում է,ու սկսվում է ամառը,բայց ես դեռ չեմ հասկանում,թե ինչու են նրանք այսքան մռայլ,տխուր ու դժգոհ,ախր գարնանաը մարդիկ պետք է վերածնվեն,իսկ իմ բարեկամներն`ընդհակառակը,ավելի են տխրում,կարծես թե ինձ չեն սիրում,կարծես չեն ուզում,որ ես իրնեց հետ ապրեմ,շատ են փոխվել նրանք:
Մտածում եմ`նրանք ուզում են լքել ինձ,ինձ ընդանրապես ուշադրություն չեն դարձնում:Ես տխրում եմ շատ-շատ:Միայն իմ ընկերն է կողքիս,ես սիրում եմ իմ ընկերոջը:Վերջերս գնացել էր մի տեղ:Ինձ պատմում էր,որ այտեղ մարդիկ ուրախ են ու ժպտերես,չգիտեմ,գուցե միայն նրանք են,որ չեն ժպտում,գուցե վիճել են:Էհ չգիտեմ..ախր իրենք սիրում են իրար:Գիտես երեկ ինձ մի մեծ ժամացույց են նվիրել,ինչքան բարի են նրանք..չէ կարծում եմ,որ նրանք սիրում են ինձ:Ախր նրանք չեն մտածում իմ մաքրության մասին,չգիտեմ:Գուցե նրանք ուղղակի զբաղված են հիմա:
20 մաիյիսի 2018թ.
Բարև:Դու իմ օրագիրն ես:Այսօր առաջին օրն է,որ որոշեցի գրել:Գիտե՞ս,ես որոշել եմ քեզ ասել,ավելի ճիշտ գրել իմ բոլոր գաղտնիքները:Ես շատ մեծ եմ,բայց երիտասարդ եմ,ես շատ գեղեցիկ եմ,բայց շատ տգեղ:Նրանք ինձ շատ են տխրեցնում,այդ իսկ պաճառով ես օրեցօր տգեղանում եմ:Սիրելի օրագիր,ես հույս ունեմ դու ինձ հասկանում ես:
Գիտե՞ս, ես մի ընկեր ունեմ,անունը.....անունը... չեմ հիշում,ներիր սիրելի օրագիր:Ես իմ ընկերոջը շատ եմ սիրում:Նա իմ մասին գրեթե ամեն ինչ գիտի,ամեն ինչից տեղյակ է այս կյանքում,նա շատ է ճանապարհորդել,նա էլ է շատ մեծ,ես նրան շատ եմ սիրում:
22 մայիսի2018թ.
Այսօր ծնունդս է:Ես մեծացա ևս մեկ տարով:Իսկ նրանք նույնիսկ չեն հիշում դրա մասին,կամ էլ ուզում են ինձ անակնկալ անել:Ես շատ երջանիկ եմ,ընկերս ինձ մանուշակ է նվիրել,ու օգնել է որ մաքրվեմ:
Առավոտյան արևը քիչ ուշ ծագեց,անկեղծ ասած վախեցա,մտածեցի թե նա կորել է,բայց ի ուրախություն ինձ`նա ծագեց ու լուսավորեց ինձ:
26 մայիսի 2018թ
Ես քիչ-քիչ սկսում եմ հասկանալ,որ նրանք ինձ ամբողջովին մոռացել են,ես շատ տխուր եմ,որովհետև սկսում եմ գիտակցել,որ նրանք ինձ լքում են,հեռանում եմ ինձանից:Ես կկարոտեմ նանց,իսկ նրանք ինձ չեն նկատում նույնիսկ,կարծես ընդանրապես չկամ ես:
23 մայիսի 2018թ.
Երեկ նրանք չնշեցին իմ ծնունդը,բայց հետո մտածեցի ու հասկացա,որ ,որ գուցե նրանք հիշում էին,ուղղակի նրանք շատ զբաղված էին:Երեկ ընկերս ինձ ասաց,որ ես շատ միամիտ եմ,անկեղծ ասած ես չեմ իմանում թե դա ինչ է նշանակում,երևի լավ բառ է,չգիտեմ:
Օրագիր,ես ուզում եմ մի պատմություն պատմել,հուսով եմ դեմ չես.
Մի քանի օր առաջ ես նստած մտածում էի,ու հանկարծ մի փոքրիկի նկատեցի,որը վազում էի փուչիկի ետևից,նրա ետևից մի կին էր քայում,ընկերս ասաց,որ նրա մայրն է,ու մոտս հանկարծ մի հարց առաջացավ,թե ուր է իմ մայրը:Ինչու՞ ես միչև հիմա չեմ տեսել նրան,ու ընկերս պատասխանեց,որ ես մայր չեմ ունեցել,ես մտածում եմ որ ես որբ եմ,ես մայր չունեմ,նրանք բոլորն էլ մայրիկ ունեն,իսկ ես չունեմ:
-Իսկ ի՞նչ է մայիրիկը,-հարցրեցի ընկերոջս:
մի քիչ մտածելուց հետո պատասխանեց.
-Մայրը մի սահմանափակ անվերջություն է,որը կարդում է քո մտքերը,ու թույլ չի տալիս ուրիշին հասկանալ դրանք:
Անկեղծ ասած չհասկացա թե ինչպես կարող է անվերջույունը սահմանափակ լինել...
30 օգոստոսի 2018թ.
Ես երկար ժամանակ է,ինչ չեմ գրել:Մոտ չորս ամիս...
Շատ ասելիք ունեմ`վատ ասելիք:Այս ընթաքում հիվանդացել էի:Նրանք հարևանների հետ վիճաբանությունների մեջ էին ընկել,իսկ ես պղտոր օդի պատճառով առողջական խնդիրներ էի ունեցել,այդ չորս ամսում քնած էի,ավելի ճիշտ անկողնային հիվանդ էի,շարժվել անգամ չէի կորողանում:Միայն ընկերս էր կողքիս,իսկ այն աղջիկը....նա չկար,չգիտեմ ուր էր գնացել:Երբ արթնացա տեսա,որ նրանք բոլորը գնացել են,ոչ-ոք չկար,ես միայնակ էի,միայն ընկերս էր կողքիս,նա չէր վախենում ոչինչից,չէ՞որ նա թռչուն էր,չէ՞որ նա ագռավ էր,չէ՞որ նա իմ ընկերն էր:
Իսկ հիմա..իսկ հիմա ես քեզ հրաժեշտ եմ տալիս..ես բավկանաչափ առողջություն չունեմ,որ շարունակեմ իմ կյանքը:Ցտեսություն ընկեր,ցտեսություն օրագիր,ես խորտակվում եմ.....


Վերջում դասավորեցի ճիշտ հերթականությամբ`ըստ օրերի,ու կարդացի ևս մեկ անգամ:Արդեն գիտեմ`ինչ վերնագիր տամ այս պատմվածքին.`"Մեռնող քաղաքի օրագիրը":

среда, 1 июля 2009 г.

Մի քայլ



Վախեցիր քո երազանքներից,դրանք մի օր կարող են իրականություն դառնալ:


-Երևանի ժամանակով քսանն անց երեսուն է:
Նարեն անկողնուց վեր թռավ պատշգամբ.
-էհ...էս Լուսինն ու՞ր է,արդեն որերորդ անգամն է գալիս եմ,չեմ կարողանում տեսնել:
Դեմքի դժգոհ արտահայտությամբ վերադարձավ սենյակ,հարմար տեղավորվեց անկողնու վրա,ցածրացրեց ռադիոընդունիչի ձայնը ու սկսեց գիրք կարդալ.կարծեմ հոգու վերածնման մասին էր:Միտքն ու ամբողջ էությունը պատշգամբում էր...
-Երևանի ժամանակով քսանմեկ զրո-զրո է,-հանկարծ լսվեց ռադիոընդունիչի ձայնը,որին հաջորդեց Նարեի պատշգամբ վազելը:Շնչակտուր հասավ տեղ ու հենվելով բազրիքին`անհանգիստ սկսեց վեր նայել:
-Չէ,փաստորեն սխալվում էի,կիսալուսին...այն էլ հյուսիս-արևմուտքում:Կարծում եմ`վաղը կլինի հյուսիային հատվածում,ու կլինի Լուսնի մեկ երկրորդ մասը....տեսնենք:Տեսնես Լուսնի վերևինը աստղ է,թե՞ մոլորակ:Չէ,կարծում եմ աստղ է,մոլորակը շատ փայլուն ու մեծ է լինում,բացի այդ թարթում է,հաստատ աստղ է,-շշուկով ինքն իր հետ վիճելով ինչ-որ հարց էր լուծում:
Հաջորդ օնը`երեկոյան`ուղիղ ժամն իննին,Նարեն պատշգամբում էր,լուսինը ուշացել էր երեք րոպեյով,բայց կիսատ էր ու հյուսիսում էր ծագել,այնպես,ինչպես Նարեն էր գուշակել:
-Ու՜խ,վերջապես կարողացա ճիշտ հաշվել...վաղն էլ կգտնվի արևմուտքում,հուսով եմ կլինի լիալուսին,տեսնենք...
Մի քանի օր ելումուտ անելով նա հաշվում էր թե երբ,որտեղ ու ինչ տեսքով է ծագում լուսինը ու երբ մայր մտնում:


***

Անցավ մի որոշ ժամանակ:
Այդ օրը Նարեն շատ տխուր էր:/Չէ-չէ չմտածես,թե նա տխուր մարդ էր,բնավ,ուղղակի տխրել էր,դե բոլորիս հետ էլ պատահում է:/Նորից հենվեց բազրիքին,մի պահ նայեց Լուսնին ու սկսեց լալ:
-Տեսնես երբևէ կգրկե՞մ քեզ`Լուսի՜ն,տեսնես երբևէ իմ երազանքը կկատարվի,հ՞ն,-շշնջաց նա,-Աստված իմ,մի քայլ է մնում իրականացնելու իմ երազանքը,ընդամենը մի քայլ:Չէ Նարե,դեռ ժամանակը չի...ընդամենը երեք օրից կկատարես երազանքդ....չէ՞որ այդ ժամանակ լիալուսին կլիի,-իրեն հանգստացնելով ներս մտավ սենյակ ու շարունակեց կարդալ իր գիրքը,չնչին մաս էր մնացել ավարտելու համար :
Եկավ այդ օրը:Երեկոյան`ժամը ինն անց հինգ,դուրս եկավ պատշգամբ:Լիալուսին:ուրախությանը չափ ու սահման չկար:
-Մի քայլ,ընդամենը մի փոքրիկ քայլ,-մերթընդմերթ կրկնում էր նա:
Մի պահ շրջվեց,նայեց դռան մյուս կողմում լեգոներով խաղացող քրոջը,նայեց ծնողներին ու շշնջաց.
-կվերադառնամ ,անպայման կվերադառնամ..
Ժպիտը դեմքին կանգնեց բազրիքի ծայրին,մի վերջին,կամ գուցե նաև առաջին անգամ նայեց լուսնին ու բղավեց.
-Ես գալիս եմ քեզ մո՜տ,ես թռչու՜մ եմ,-ու նետվեց դուրս....
Լռություն..


***


-Գրողը տանի,ես թռչու՜մ եմ,ես թռչու՜մ եմ...ես հասա իմ երազանքին,այժմ ես թռչում եմ,ես կարող եմ հասնել Լուսնին,ես կարող եմ գրկել նրան:
Ինքնամոռաց թռչում էր`չմտածելով ոչինչ,չհիշելով ոչ մեկի..մտքում պտտվում էր միայն մեկ բան`հասնել Լուսնին:
Նա Այնքան երջանիկ էր ու գեղեցիկ:
Որոշ ժամանակ անց,կանգնելով մի ծառի բարակ ճյուղի վրա,հանկարծ ցած նայեց.երբևէ չէր եղել այդպիսի բարձրության վրա..չէ՞որ թիթեռները շատ բարձր չեն թռչում:Հանկարծ ուշքի եկավ`տեսնելով թևերի գեղեցիկ նախշերով պատված կտորը,բայց նույնը նկատեց նաև մյուս թևին,ու բացականչեց.
-գրողը տանի,այդ ինչպե՞ս:Ես թիթե՞ռ եմ..ինչպե՞ս թե..սա ցնորք է,երազ:Նարե արթնացի՛ր,Նարե՜:Չե՛մ ուզում,վերադրաձրեք ինձ իմ կյանքը,վերադարձրեք ինձ Նարեին,բայց ինչու՞ հենց թիթեռ,ախր թիթեռները մեկ օր են ապրում..փրկեք ինձ,ես չեմ ուզում մեռնել,փրկե՛ք:


***


Հաջորդ օրը Նարեն արդեն չկար....