Վախեցիր քո երազանքներից,դրանք մի օր կարող են իրականություն դառնալ:
-Երևանի ժամանակով քսանն անց երեսուն է:
Նարեն անկողնուց վեր թռավ պատշգամբ.
-էհ...էս Լուսինն ու՞ր է,արդեն որերորդ անգամն է գալիս եմ,չեմ կարողանում տեսնել:
Դեմքի դժգոհ արտահայտությամբ վերադարձավ սենյակ,հարմար տեղավորվեց անկողնու վրա,ցածրացրեց ռադիոընդունիչի ձայնը ու սկսեց գիրք կարդալ.կարծեմ հոգու վերածնման մասին էր:Միտքն ու ամբողջ էությունը պատշգամբում էր...
-Երևանի ժամանակով քսանմեկ զրո-զրո է,-հանկարծ լսվեց ռադիոընդունիչի ձայնը,որին հաջորդեց Նարեի պատշգամբ վազելը:Շնչակտուր հասավ տեղ ու հենվելով բազրիքին`անհանգիստ սկսեց վեր նայել:
-Չէ,փաստորեն սխալվում էի,կիսալուսին...այն էլ հյուսիս-արևմուտքում:Կարծում եմ`վաղը կլինի հյուսիային հատվածում,ու կլինի Լուսնի մեկ երկրորդ մասը....տեսնենք:Տեսնես Լուսնի վերևինը աստղ է,թե՞ մոլորակ:Չէ,կարծում եմ աստղ է,մոլորակը շատ փայլուն ու մեծ է լինում,բացի այդ թարթում է,հաստատ աստղ է,-շշուկով ինքն իր հետ վիճելով ինչ-որ հարց էր լուծում:
Հաջորդ օնը`երեկոյան`ուղիղ ժամն իննին,Նարեն պատշգամբում էր,լուսինը ուշացել էր երեք րոպեյով,բայց կիսատ էր ու հյուսիսում էր ծագել,այնպես,ինչպես Նարեն էր գուշակել:
-Ու՜խ,վերջապես կարողացա ճիշտ հաշվել...վաղն էլ կգտնվի արևմուտքում,հուսով եմ կլինի լիալուսին,տեսնենք...
Մի քանի օր ելումուտ անելով նա հաշվում էր թե երբ,որտեղ ու ինչ տեսքով է ծագում լուսինը ու երբ մայր մտնում:
***
Անցավ մի որոշ ժամանակ:
Այդ օրը Նարեն շատ տխուր էր:/Չէ-չէ չմտածես,թե նա տխուր մարդ էր,բնավ,ուղղակի տխրել էր,դե բոլորիս հետ էլ պատահում է:/Նորից հենվեց բազրիքին,մի պահ նայեց Լուսնին ու սկսեց լալ:
-Տեսնես երբևէ կգրկե՞մ քեզ`Լուսի՜ն,տեսնես երբևէ իմ երազանքը կկատարվի,հ՞ն,-շշնջաց նա,-Աստված իմ,մի քայլ է մնում իրականացնելու իմ երազանքը,ընդամենը մի քայլ:Չէ Նարե,դեռ ժամանակը չի...ընդամենը երեք օրից կկատարես երազանքդ....չէ՞որ այդ ժամանակ լիալուսին կլիի,-իրեն հանգստացնելով ներս մտավ սենյակ ու շարունակեց կարդալ իր գիրքը,չնչին մաս էր մնացել ավարտելու համար :
Եկավ այդ օրը:Երեկոյան`ժամը ինն անց հինգ,դուրս եկավ պատշգամբ:Լիալուսին:ուրախությանը չափ ու սահման չկար:
-Մի քայլ,ընդամենը մի փոքրիկ քայլ,-մերթընդմերթ կրկնում էր նա:
Մի պահ շրջվեց,նայեց դռան մյուս կողմում լեգոներով խաղացող քրոջը,նայեց ծնողներին ու շշնջաց.
-կվերադառնամ ,անպայման կվերադառնամ..
Ժպիտը դեմքին կանգնեց բազրիքի ծայրին,մի վերջին,կամ գուցե նաև առաջին անգամ նայեց լուսնին ու բղավեց.
-Ես գալիս եմ քեզ մո՜տ,ես թռչու՜մ եմ,-ու նետվեց դուրս....
Լռություն..
***
-Գրողը տանի,ես թռչու՜մ եմ,ես թռչու՜մ եմ...ես հասա իմ երազանքին,այժմ ես թռչում եմ,ես կարող եմ հասնել Լուսնին,ես կարող եմ գրկել նրան:
Ինքնամոռաց թռչում էր`չմտածելով ոչինչ,չհիշելով ոչ մեկի..մտքում պտտվում էր միայն մեկ բան`հասնել Լուսնին:
Նա Այնքան երջանիկ էր ու գեղեցիկ:
Որոշ ժամանակ անց,կանգնելով մի ծառի բարակ ճյուղի վրա,հանկարծ ցած նայեց.երբևէ չէր եղել այդպիսի բարձրության վրա..չէ՞որ թիթեռները շատ բարձր չեն թռչում:Հանկարծ ուշքի եկավ`տեսնելով թևերի գեղեցիկ նախշերով պատված կտորը,բայց նույնը նկատեց նաև մյուս թևին,ու բացականչեց.
-գրողը տանի,այդ ինչպե՞ս:Ես թիթե՞ռ եմ..ինչպե՞ս թե..սա ցնորք է,երազ:Նարե արթնացի՛ր,Նարե՜:Չե՛մ ուզում,վերադրաձրեք ինձ իմ կյանքը,վերադարձրեք ինձ Նարեին,բայց ինչու՞ հենց թիթեռ,ախր թիթեռները մեկ օր են ապրում..փրկեք ինձ,ես չեմ ուզում մեռնել,փրկե՛ք:
***
Հաջորդ օրը Նարեն արդեն չկար....
Yes Arden Vaxenum em ...XD
ОтветитьУдалитьՎայ, էս ինչ հավեսն էր... Էնքան հարազատություն կար էս գրածիդ մեջ: Գրկում եմ:
ОтветитьУдалитьMENQ INQNERS ENQ LUSIN@ MEZ HAMAR DARCNUM ANHASANELI MI BAN, ISK VOMANQ @NDAMEN@ KAROX EN NSTEL IRENC ODANAVN U TRCHEL LUSNI VRA!!!...
ОтветитьУдалить