ժամը`անժամանակ
վայրը`ամպիկներ
տրամադրությունը`զարմացած
իսկ ինչու գրեցի այս ամենը`դեռ ինքս չեմ իմանում..
-Պա՜պ,- ոքերը ետ ու առաջ տանելով խոսեց Ալիսա անունով սպիտակ հրեշտակը:
-Նինե՛լ,ես քո Պապ-ը չեմ,ես քո Ընկերն եմ,մի մոռացիր,սիրելի՛ս:
-Ընկեր,ես Ալիսան եմ,Նինելը այժմ այստեղ չի,հասկանու՞մ ես:
-Հասկանում եմ Ալիսա:Իսկ էս ամպիկները,վերջերս անհարմարավետ են թվում,համամիտ չե՞ս:
-Պապ,է՜,ընկեր,ես երբեք էլ ինձ սրանց վրա հարմարավետ չեմ զգացել,անընդհատ շարժվում են ու չես կարողանում հանգիստ սթրվես տեղդ:
-Երբ դու դեռ չէիր ծնվել,ամպիկները հարմարավետ էին,ժամանակին,նույնիսկ,մանուշակագույն են եղել,գիտե՞ս:
-Գիտեմ,Ընկեր,կարդացել եմ "Խատուտիկի արկածները" գրքում..
-Լավ գիրք է,իսկ գիտե՞ս,որ գրքի հեղինակը հենց ինքը`Խատուտիկն է եղել:
-Գիտեմ պապ ջան,ոնց չգիտեմ:Պապ ախր քեզ Ընկեր ասել չեմ կարողանում է՜..
-Կսովորես,ոչինչ:
-Ընկեր իսկ ինչու՞ են ա՜յ էն մարդիկ թռչում այ էն գետնից դեպի եսիմուր,իսկ ու՞ր են թռչում,իսկ որտեղի՞ց են թռչում,ի՞նչ է կովում այդ վայրը:
-Ալիսա՛,միանգամից այդքան հարց մի տուր,գլուխս պտտվեց:
Ուրեմն,սիրելիս,սկսեմ սկզբից:
Երբ դեռևս Աստված կար և իշխում էր այս երկրի վրա նա ստեղծեց մի գեղեցիկ ու մեծ ամրոց:Ամրոցում ապրում էին միայն բույսերը,իսկ մարդիկ ու կենդանիները ծառայում էին նրանց:Երիցուկը`նրանց թագավորն էր,իսկ Եղրևանին`թագուհին:Ամբողջ ամրոցը խոսում էր նրանց անհամատեղելիության մասին,նույնիսկ մարդիկ ու կենդանիները:Սակայն ինչպես ասվում է լեգենդում`նրանք սիրում էին իրար:
Երիցուկն օժտված էր բազմաթիվ բուժիչ ու լավ հատկանիշներով,իսկ Եղրևանին կախարդուհի էր,նա այնպես էր անում,որ բոլոր կենդանական աշխարհը ենթարկվի իրենց թագավորին`երիցուկին:Նա ամեն առավոտ վերցնում էր գրիչը ու սկսում էր գրել,նույնիսկ Ասված չգիտեր,թե ինչ է գրում Եղրևանին,բայց ամեն գրելուց հետո մարդիկ դառնում էին ավելի տկար ու խեղճ,ու ավելի շուտ էին ենթարկվում թագավորին,որին դա շատ ձեռնտու էր:
Մի առավոտ Եղրևանին քնով էր ընկել,ու ամբողջ կենդանական աշխարհը որոշել էր վրեժ լուծել:Բոլորը`մարդկանցից մեկի`Մանեհի գլխավորություամբ քանդեցին ամրոցի դռնելը`բաց թողնելով բոլոր բույսերին,բույսերը սփռվեցին ամբողջ աշխարհով,իսկ երբ մտան թագավորի ու թագուհու նջարան,տեսան,որ սենյակը դատարկ է,իսկ գիրքը դրված էր սեղանին:Մանեհը առանց հապաղելու բաց արեց գիրքը`այն դատարկ էր:Մանեհը ապշած նայեց շուրջը,այնուհետև թերթեց այն,ու տեսավ նույնը`սպիտակ թղթերի միանման հերթականությունը:Գիրքը գցեց ներքև,որտեղ մի անվերջանալի անդունդ էր,իսկ գրքին հետևեցին շատ մարդիկ,տեսնելու`ինչ էր գրված այնտեղ,իսկ Մանեհը մարդ անունը ճակատին գրած դուրս եկավ ամրոցից ու քանդեց այն ամբողջովին:
Տեսնում ես այդ հարթ տեղը,հենց այդ տեղը կոչվում է `կյանքի վերջին կայարան:Բոլոր մարդիկ գայթակղվելով նետում են իրենց`տեսնելու թե ինչ էր գրված այդ գրքում:
-Իսկ հիմա ինչու՞ են նետում իրենց,չէ՞որ բազմաթիվ տարիներ են անցել այդ պատմությունից հետո:
-Անցել են տարիները,բայց մարդը չի փոխվել,նա մինչև այսօր թռչում է այդ քարից`իմանալու`ինչ է գրված այդ գրքի մեջ,որն իրականում դատարկ է:
Տեսնու՞մ ես`ինչ կարող է անել մարդը ու մարդկային գայթակղությունը:Դրանք երկուսն էլ գրեթե նույնն են:
Ահա Նինելը:Արել է այն,ինչ խնդրել էի:
-Բարև ընկեր,բարև Ալիսա:Ծանոթացեք`ահա և մեր նոր աշխարհի բնակիչները,հին աշխարհում բոլորը ապրել են իրենց կյանքը,այն այլևս մեզ պետք չէ:Գնացինք նոր աշխարհ,ստեղծելու մեր ամրոցը և նրանց նշանակելու թագավոր ու թագուհի:
-Այ հիմա հասկացա,թե ինչու այլևս ամպիկներն այդքան հարմարավետ չէն Ընկեր,-Ալիսան ոտքի կանգնեց ու բոլորով թռան ամպիկի վրայից,չէ՞որ հենց իրենք էին հրեշտակները,ու հենց իրենք էին նոր աշխարհի արարինչերը: